Ռուս լրագրողը գրում է
Ես ապաքաղաքական մարդ եմ: Ես պոլիտկոռեկտ չեմ: Ես վախենում եմ իմ խոսքով հարվածի տակ դնել այն մարդկանց, ովքեր ինձ համար երաշխավորել են: Բայց ես չեմ կարող պարզապես նայել խաղաղ բնակչությանը, ովքեր գտնվում են զանգվածային ռմբակոծության տակ:

Իսկ այս մարդիկ, ինձ տեսնելով, փորձում են օգտակար լինել: Ինձ՝ տեսախցիկով մարդուն: Ուրիշ երկրի մարդուն: «Ընկեր, դու ծխախոտ ունե՞ս: Իսկ ջո՞ւր։ Ուտել ցանկանու՞մ եք: Ինչպե՞ս կարող եմ օգնել»։ Այս խաղաղասեր մարդիկ արյուն են թափում իրենց հողի համար: Ես տեսնում եմ ուժեղ կամքի տեր մարդկանց, ովքեր ցանկացած պայմաններում տեր են կանգնում իրենց հողերին և պատրաստ են օգնել բոլորին, ովքեր անտարբեր չեն իրենց երկրում տիրող իրավիճակի նկատմամբ: Ես բառերս դժվարությամբ եմ զսպում: Բայց մի օր դրանք պայթելու են․․․