Ռուս լրագրողներից Ռոտիսլավ Ժուռավլյովը օրեր շարունակ գտնվել է Ստեփանակերտում՝ աշխատելով բավականին վտա նգավոր եւ լարված պայմաններում: Նա Ստեփանակերտ է եկել ռուսական Եկատերինբուրգ քաղաքից: Իր հրապարակումներից մեկում լրագրողը Ստեփանակերտում տեղի ունեցողը բնորոշել է որպես ցեղաuպանության ակտ:
Ռ. Ժուռավլյովը օրեր շարունակ հետաքրքիր ու օբյեկտիվ հոդվածներով, ռեպորտաժներով ներկայացրել է աշխարհին այն, ինչ տեսել է անձամբ արցախյան տարածաշրջանում: Նա արդեն հրաժեշտ է տվել Արցախին՝ վերադառնալով հայրենիք: Լրագրողը հրաժեշտի ու ոգեպնդման խոսք է իր սոցհարթակում տեղադրել՝ զուգահեռ հրապարակելով իր լուսանկարը Արցախի դրոշի կողքին: Ժուռավյլովը գրել է, որ ինքն ուրախ է, որ այս ընթացքում գրել է տարբեր հոդվածներ Արցախի վերաբերյալ: Նա չի ափսոսում այն բոլոր դժվարությունների համար, որ ունեցել է այդ ընթացքում,որ հնարավորություն է ունեցել քնել ընդամենը 4 ժամ, որից հեռո արթնացել է ռnւմբերի պայթյnւնների ձայներից: Անկեղծորեն խոստովանելով, որ ինքը շատ վախեցել է՝ լրագրողը նշում է, որ իրեն օգնել է հայ ժողովրդի բարությունն ու էներգիան։ Շնորհակալություն հայտնելով՝ Ռ. Ժուռավլյովը հրապարակումը եզրափակել է «Հաղթելու ենք» հայտնի հեշթեգով: