Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմшհшցավ»: Ես չգիտեմ ինչպես մխիթարել հորը, ում որդին սեփական աչքերում անմшհ է այլևս:
Ես չգիտեմ՝ ինչքան ուժ, հավատ ու ոգի պիտի լինի հոր մեջ, որ արտաբերի էդ բառերը: Բայց ուզում եմ հավատալ, որ գիտի՝ պիտի ապրի, քանի որ դա է որդու անմшհության գինը:
Ու թող պատմությունը հիշի՝ ինչպես էին հայրերն անտանելի ցավի միջից հայտնում որդու կորստյան գույժը: Անմшհшցածներ ջան, ձեր չապրած կյանքին մեռնեմ, երանի ապրեիք:
Մեր կյանքը էլ կյանքի նման չի լինի առանց ձեզ, բայց հաջորդ կյանքերը ձեզ են լինելու պարտական: Ապրեցնողներ ջան: