Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։
«Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլևս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Ինստագրամում գրել է աստղը։
Երկրպագուներն իրենց ցավակցություն են հայտնել և հաղորդավարուհուն հորդորել չհուսահատվել։