«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ պատերազմի հենց սկզբում ես գրեցի, որ Ռուսաստանի նպատակն է մի իրավիճակ ստեղծել, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում իր զինծառայողների տեղադրման պահանջն առաջանա, և հենց դա՛ է պատճառը, որ այս անգամ Ռուսաստանը թույլ է տվել, որ պատերազմը սկսվի և թույլ է տալիս, որ այն շարունակվի, ինձ ոմանք մեղադրեցին «հակառուսական քարոզչության» մեջ:
Իրականում ես խստորեն բաժանում եմ լրագրությունն ու քարոզչությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին «ճակատում»: Եթե ես գրում եմ՝ «այսօր արևոտ եղանակ է», դա չի նշանակում, որ ես քարոզում եմ ամպամած եղանակի դեմ, պարզապես արձանագրում եմ փաստը: Նույն ձևով, երբ արձանագրում եմ ամեն մի կողմի նպատակներն այս պատերազմում, դա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ գնահատել որևէ մեկի «լավը» կամ «վատը» լինելը:
Մեզ համար պատերազմը գոյապայքար է, այսինքն՝ պայքար այս տարածաշրջանում ապրելու համար, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ հակառակորդի՝ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը միայն Արցախի հայաթափումը չէ, դա նաև Հայաստանի Հանրապետության հայաթափումն է, ճիշտ այնպես ինջո, իրենց համար կարող է վտանգ ներկայացնել:
Ռուսաստանը չի ուզում, որ մենք այստեղից վերանանք, որովհետև դա իրենց համար կնշանակի լուրջ աշխարհաքաղաքական պարտություն: Այս հարցում մեր և Ռուսաստանի շահերը համընկնում են: Սակայն Ռուսաստանը չի ուզում նաև, որ Հարավային Կովկասում լինեն անկախ պետություններ՝ թեկուզ և իր հետ բարեկամական հարաբերություններ ունեցող: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է «խաղաղապահներ» տեղադրելու միջոցով մեզ և Ադրբեջանին «խաղաղեցնելը»: Դա իմ երևակայության արդյունքը չէ՝ դրա մասին են խոսում ռուսաստանցի բոլոր ազդեցիկ քաղաքագետներչպես հայաթափվել է Նախիջևանը և Արևմտյան Հայաստանը: Միացյալ Նահանգներին և Եվրոպային, մեծ հաշվով, միևնույն է, թե այստեղ ովքեր են ապրում՝ չնայած Արևմուտքում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ թուրքական պետության «սփռումը» ողջ տարածաշրջանով մեկ, ի վերը, այդ թվում նաև՝ ինձ տված հարցազրույցներում:
Հարցը դրված է հետևյալ կերպ՝ մենք ուզո՞ւմ ենք անկախ պետություն լինել, և եթե ուզում ենք, արդյոք հնարավորություն ունե՞նք: Իմ պատասխանն է՝ «այո»: Որքան հասկանում եմ, կան մարդիկ, որոնց համար այդ պատասխաններից մեկը «ոչ» է, և նրանք համաձայն են իրագործել ռուսաստանյան ծրագիրը: Ինչ արած, դա էլ իրենց կարծիքն է: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչպես է դրված հարցը՝ կա՛մ երկարատև, մեծագույն զոհեր և զրկանքներ պահանջող պատերազմ, կա՛մ վերադարձ Ռուսաստանի կազմ: Սա նույնպես պարզ արձանագրում է, ոչ մեկի օգտին կամ ոչ մեկի դեմ քարոզչություն չկա»: