Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք, որոնցից 46318-ը` առողջացած, 1032-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2114 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք: Ունենք 427 առողջացած:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է։