Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է․

«Սա արտահայտվում է մի քանի ուղղությամբ: Դաշինքի հիմնական նպատակներից մեկը ռազմավարական նշանակության օբյեկտի` Արաքս գետի վրա գտնվող ջրամբարը վերահսկողության տակ վերցնելն է, որը կառուցվել է իրանական կողմի օգնությամբ: Այն հիմնականում օգտագործվում էր Իրանի կարիքների համար: Մենք լրջագույն բնապահպանական խնդիրներ ենք տեսնում Իրանում` ջրային ռեսուրսների նվազման բացասական դինամիկա Իրանի հյուսիսային շրջաններում, Ուրմիա լճի բնապահպանական աղետը, եւ այս համատեքստում Արաքս գետի ջրամբարը յուրատեսակ փրկօղակ էր Իրանի համար, ինչը թույլ տվեց ինչպես այժմ, այնպես էլ ապագայում բարելավել ջրամատակարարման հետ կապված իրավիճակը երկրի հյուսիսային շրջաններում: Այժմ ադրբեջանաթուրքական ահաբեկչական դաշինքը նպատակ ունի զրկել Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող ջրի այս աղբյուրից: Նրանք չեն կարող ճեղքել առաջնագիծը, բայց մենք գիտենք, որ դա հիմնական նպատակներից մեկն է` հետագայում Իրանի, դրա տնտեսության եւ էկոլոգիայի վրա ազդելու համար: Ինչը, իր հերթին, լրջագույն սոցիալական ցնցումների կհանգեցնի այդ երկրում»։