Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին մասնավորապես նշելով՝

 Արդյո՞ք ժամանակակից աշխարհը թույլ է տալու նոր Հիտլերի ծնունդը։

Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ որևէ լուրջ առաջխաղացում՝ չունենալով որևէ սահմանափակում, մինչդեռ Հայաստանն ու Արցախը գործում էին շրջափակման պայմաններում։

Թուրքիան բազմաթիվ վարձկաններ ներմուծեց՝ հասկանալով, որ ադրբեջանական բանակը բավարար չէ՝ խնդիրները լուծելու համար.

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքում ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ որևէ կոնկրետ խնդիր լուծել, և Թուրքիան իր ձեռքը վերցրեց ամեն ինչը.

 
 
 
 
 
 
 
 

Թուրք-ադրբեջանական բլից-կրիգի պլանը ձախողվել է զինվորականների, պետական համակարգի, ԱԺ-ների, ՏԻՄ և պետական մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ.

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի մարտիկների համար, ովքեր սեփական կյանքով պաշտպանեցին մեր ինքնությունը:
Խոնարհվում եմ հատկապես նրանց մայրերի առաջ: Նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը․

Ադրբեջանը թաքցնում է մարդկային և տեխնիկայի կորուստը, որն ավելի քան մեկ միլիարդ դոլարի է:
Թուրք-ադրբեջանական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու հարձակումը Արցախի նկատմամբ. 

Թուրք-ադրբեջանական դաշինքը խնդիր է դրել ցեղասպան քաղաքականության շարունակելը.