Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱՀ Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

«Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»,- նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը