Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում шհшբեկչություններ է կանխել: Ոչնչացվել են «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային шհшբեկչական կազմակերպության шհшբեկիչների բջիջները: Այս մասին հայտնել է Ria Novoati լրատվական գործակալությունը:
Անվտանգության դաշնային ծառայության փոխանցմամբ՝ «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային шհшբեկչական կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկներից են, որոնք պլանավորում էին դիվերսիոն և шհшբեկչական գործողություններ Վոլգոգրադում:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները դեպքի վայրից և իսլամիստների բնակության վայրերից առգրավել են զենքեր, զինամթերք, քիմիական բաղադրիչներ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար նախատեսված նյութեր, կրոնական գրականություն, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզը, որի վրա նշված էին այն վայրերը, որտեղ նախատեսվում էր իրականացնել ահաբեկչություններ: