Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան, որը ղարաբաղյան հակամարտության սրման ընթացքում եղել է Արցախում, մեկնաբանել է ահաբեկիչների առկայությունը, որոնք աջակցում են Թուրքիայից։ Накануне.RU-ին տված հարցազրույցում երգչուհին նշել է, որ ադրբեջանցիները պարզապես օգտագործվում են թուրքերի կողմից։
«Ռուսական արտաքին գործերի նախարարությունն այս կոնֆլիկտում չեզոք դիրքում է, ես ինձ համար հստակ կողմ եմ ընտրել, որովհետեւ գիտեմ, որ Ադրբեջանի բանակը ղեկավարում են Թուրքիայից, և նրանց փոխարեն կռվում են ահաբեկիչները, նրանք կասետային ռումբերով սպանում են խաղաղ բնակիչներին և հետապնդում լրագրողներին՝ ամեն ինչ վերահսկելով անօդաչուներով։ Հնարավոր է, ադրբեջանական ժողովուրդը չի էլ կասկածում այդ մասին, բայց այն օգտագործում են թուրքերն, ինչպես անգլոսաքսերը՝ «անմեղ» ուկրաինացիներին»,- նշել է Չիչերինան։