Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում: Հավաքվածներին մեջ են նաեւ ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք, որոնց մեծամասնության ամուսիններն այս օրերին առաջնագծում են։
Նրանք միջազգային կազմակերպությունից պահանջում են աչք չփակել Ադրբեջանի քայլերի վրա ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
<<Մինչ դուք կմտահոգվեք, սիրուն բառերով կշարադրեք ձեր միտքը, Արցախում էթնիկ զտում է տեղի ունենում: Ուստի մեր միակ պահանջն է՝ ճանաչել Արցախը հանուն փրկության: Պետք է փրկել էթնիկ ժողովրդին ու նրա մշակույթ>>,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: