Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ստանձնել միջուկային սպառազինության սառեցման պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից՝ գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման պայմանագիրը: Ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ քաղաքական պատասխանատվություն ստանձնել այդ ժամանակահատվածում «սառեցնել» կողմերի մոտ առկա միջուկային մարտագլխիկների քանակը»,- հայտնել են գերատեսչությունից:
Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ստանձնել միջուկային սպառազինության սառեցման պատասխանատվությունը
Views 273
