ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններին, և որ դրանցում մեծ առաջնթաց է գրանցվում:

Նախագահը հայտարարել է, որ մասնակցում է ԼՂ հարցով բանակցություններին՝ առանց մանրամասնելու՝ խոսե՞լ է  արդյոք երկրների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գտնվում են Վաշինգտոնում և հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։