«Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ընդգծում է ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացին Արցախի ուղղակի մասնակցության, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև ճամփորդական և հաղորդակցության սահմանափակումների մեղմացման անհրաժեշտությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: