ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի ու Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին:
Այս մասին «Թվիթեր»-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Երեկ ես զրույց եմ ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի հասնելու ջանքերի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահացու ագրեսիայի վերաբերյալ: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի ու Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին»,- գրել է կոնգրեսականը։