Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքերին կոչ է արել ֆրանսիական ապրանքներ չգնել՝ շարունակելով սուր քննադատության ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, -տեղեկացնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ էրդողանը հայտարարել էր, թե Մակրոնը մահմեդականների հետ խնդիրներ ունի ու պետք է «մտավոր առողջության ստուգում անցնի»։ Հայտարարությունից հետո Ֆրանսիան Անկարայից հետ էր կանչել իր դեսպանին: