Article image
Նոր ահաբեկչություն` Ֆրանսիայում: Նիցցա քաղաքի եկեղեցիներից մեկի մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են:

Ֆրանսիայի Նիս քաղաքի Նոտր Դամ եկեղեցում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը:

Սահմռկեցուցիչ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նախնական տեղեկության համաձայն՝ մահացել է երեք մարդ, կան վիրավորներ: Հայտնի է դարձել, որ մեկ կին գլխատվել է:

Նիսի քաղաքապետը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն: Ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ոճրագործին: