ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում 3 հայ է դանակահարվել

Արցախի հարցով հայերի անցկացրած խաղաղ ցույցի ընթացքում ակցիայի 3 մասնակից է դանակահարվել։ Հանցագործը փախել է դեպքի վայրից, ավելի ուշ բերման ենթարկվել: 

Տուժածները 18-ից 26 տարեկան տղամարդիկ են․ մեկը ստացել է ձեռքի շրջանում կտրվածք, մյուսը՝ կրծքավանդակի, երրորդը՝ մատի։