Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ:

«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:

Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- ասված է ԱՀ ՊԲ հայտարարության մեջ: