Article image
Ամեն մեկը յուրովի է տանում վիշտը: Ոչ ոք չգիտի՝ զոհված զինվորի մայրը կմխիթարվի տոնածառը թաքցնելո՞վ, թե՞ այն զարդարելով. Զարուհի Բաթոյան

Ֆեյսբուքում մի գրառում տեսա, որը վերաբերում էր զոհված հերոսների ընտանիքներին։ Հեղինակն իր պատկերացումներն էր ներկայացրել Ամանորին կանխատեսվող տրամադրության կամ վարքագծի վերաբերյալ (բարի նպատակով): Հասկանալի է, որ մեր կյանքն այլևս նույնը չի լինելու, հատկապես նրանցը, ովքեր հարազատ են կորցրել այս պատերազմում, բայց եկեք չշտապենք դերեր, վարվեցողություն և կենսակերպ ձևել մարդկանց համար: 
Նույնիսկ ամենաբարի նպատակն ունենալով, մեր պատկերացումները չդարձնենք նորմ, որովհետև այդ նորմերը մարդկանց ճնշելու և վնասելու սովորություն ունեն, երբեմն ավելի շատ, քան մարդու կարգավիճակը:
Ամեն մեկը յուրովի է տանում վիշտը: Ոչ ոք չգիտի՝ զոհված զինվորի մայրը կմխիթարվի տոնածառը թաքցնելո՞վ, թե՞ այն  զարդարելով: | Զարուհի Բաթոյան