Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, իր ինստագրամյան էջի story բաժնում կատարել է գրառում եղբոր՝ Լևոն Քոչարյանի՝ համացանցում տարածված լուսանկարի վերաբերյալ:
Նա մասնավորապես նշել է.
«Եղբորս որևէ լուսանկար, այս օրերին արված, չի հրապարակվել մեր կողմից: Մամուլը տարածում է Լևոնի հին լուսանկարները, ինչը շփոթմունք է առաջացնում: Առաջին իսկ օրերից եղբայրս կամավոր մեկնել է Արցախ և մինչ օրս էլ այնտեղ է: Մենք որևէ լուսանկար չենք հրապարակել՝ ավելորդ ուշադրություն չգչավելու համար ու խնդրում ենք լրատվամիջոցներին և առանձին օգտատերերի զերծ մնալ ավելորդ լարվածություն և շփոթմունք առաջացնող հրապարակումներից:
Ամուր ոգի մեր բոլոր զինվորներին և խաղաղություն բոլորից»: