«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով:
Զինծառայողների անվանացանկը և հատուցումների չափերը՝ ստորև.
- Էդուարդ Հովհաննիսյան Գրիշայի
- Նարեկ Լոռեցյան Արտակի
- Նարեկ Մեսրոպյան Արմենի
- Արման Թովմասյան Սամվելի
- Էդգար Զաքարյան Սևակի
- Լիպարիտ Դաշտոյան Աշոտի
- Գևորգ Հարությունյան Արմանի
- Հայկ Չիթչյան Արթուրի
- Մյասնիկ Մյասնիկյան Պարգևի
- Դավիթ Հարությունյան Սամվելի
Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․
• սպայական կազմի զինծառայող՝ 82,000,000 ՀՀ դրամ
• պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70,000,000 ՀՀ դրամ
• պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58,000,000 ՀՀ դրամ
Նշված գումարից 10,000,000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։
Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: