Article image
Խուճապ տարածողները եթե լսեին թիրախների ճշգրիտ խոցումը հաստատող զինվորի ոգևորված ձայնը, այլ գրառումներ կանեին. Տիգրան Կարապետյան

Ես կարծում եմ, որ խուճապ տարածողները, եթե այսօր հարավում ականատեսը լինեին մեր հրետանու կրակին ու ռադիոկապով լսեին թիրախների ճշգրիտ խոցումը հաստատող զինվորի ոգևորված ձայնը այլ գրառումներ կանեին: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Այո, դժվար է, ծանր է, դաժան է, բայց մենք այլ ճանապարհ չունենք, շարունակում ենք անվերապահ վստահել անհնարինը անող Հայոց Բանակին:

Ամեն ինչ` ճակատի համար

Ամենքս` հայրենիքի համար»: