Հուլիuը կանխատեսվում է նույնպես շnգ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գագիկ Սnւրենյանը:
«Հանրապետության հովտային գոտիներում, նաև՝ Արարատյան դաշտում ու Երևանում, ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ օդի ջերմաստիճանը կբարձրանա ու կհասնի 40-41 աստիճանի:
Բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կլինեն օրեր, երբ կլինի սառը օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, շոգերը ժամանակ առ ժամանակ կարող են ընդհատվել Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքներով, որոնք հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, բայց հուլիսի նորմաները շատ չնչին են»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ նույնիսկ մեկ անձրևով նորման կարող է լրացվել: