Ժողվարչապետ փաշինյան նիկոլն այսօր որոշում ստորագրեց, համաձայն որի այսուհետ Նոր Հայաստանի տարածքում երկրաշարժեր տեղի չեն ունենա, այն է՝ լիկվիդացված է սեյսմիկ ծառայությունը, քանզի դրա կարիքն այլևս չի լինի։
Բանն այն է, որ փաշինյան նիկոլին ընտրել է ժողովուրդը, իսկ ժողովրդի ձայնը, ինչպես հայտնի է, Աստծո ձայնն է, իսկ երկրաշարժերն էլ, ինչպես հայտնի է, Աստծո գործառույթներն են, որոնք այսուհետ Նա չի իրականացնի Նոր Հայաստանի տարածքում։ Եվ բնական է, որ այս երկրին այլևս սեյսմիկ ծառայություն պետք չէ, թեպետ այդ ծառայության մեծամասնությունը, ըստ հավաստի օպերատիվ տվյալների, հունիսի 20-ին քվեարկել է փաշինյան նիկոլի օգտին։
Հիմա մնում է, որ Ճապոնիայի, Չինաստանի, Չիլիի, Պորտուգալիայի, Իրանի, Թուրքիայի և այլ սեյսմիկ ակտիվ երկրների ժողովուրդները վերջապես հասկանան, որ երկրաշարժերից միակ փրկության տարբերակը ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏ ունենալն է, ըստ այդմ, նրանք պետք է առնվազն siktir անեն իրեն իշխանություններին՝ դրանց տեղը բերելով իսկական ժողվարչապետերի, որոնք, հետևելով մեր փաշինյան նիկոլի օրինակին, նույնպես կվերացնեն իրենց երկրների սեյսմիկ ծառայությունները և կապավինեն Աստծո ու իրենց ժողովուրդների ձայնին։ Ամեն… և УРА!