Հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին, մարվել՝ հուլիսի 4-ին, ժամը 00։07-ին։ Ըստ նախնական տվյալների այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։