Տնային պայմաններում լիովին հնարավոր է սպիտակեցնել պիգմենտային հետքերն ու հավասարեցնել դեմքի գույնը, հատկապես որ աշուն-ձմեռ եղանակը լավագույնն է նման պրոցեդուրաների համար:

Վարունգ

Վարունգի դիմակը ամենահեշտ և մատչելի միջոցն է: Դրա համար պետք է մանր քերել վարունգը, ավելացնել մեկ գդալ թթվասեր կամ ցանկացած սնուցող քսուք և քսել դեմքին 15 րոպեով, ապա լվանալ տաք ջրով:

Մաղադանոս

Մաղադանոսը մանր կտրատել և դնել եռման ջրի մեջ: Երբ թուրմը պատրաստ լինի, օրական երկու անգամ օգտագործել այն` պարզապես բամբակը թրջելով թրմի մեջ, քսելով դեմքին և չորանալուց հետո սառը ջրով լվանալով:

 

Տոմատի հյութ 

Սա հիանալի միջոց է մաշկի գույնը հավասարեցնելու համար: Դիմակը քսեք մաշկին և չորանալուց հետո մաքրեց տաք ջրով: Չմոռանանք, որ տոմատի հյութը պետք է թարմ լինի:

 

Կաթնամթերք

Մաշկի սպիտակեցման հիանալի միջոցներ են յոգուրտն ու կաթնաշոռը: Դրանք խառնեք երկնագույն կավի հետ, և մաշկը ձեզ հաստատ երախտապարտ կլինի: Իսկ կաթնաշոռի, դեղնուցի և մեղրի խառնուրդը սպիտակեցնելուց բացի, հիանալի սնուցում է մաշկը:

loading...