Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է «Ջեմելի» հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանն ու հավելելով, որ Հռոմի պապը պլանային վիրահատության կենթարկվի։
![]()
Ֆրանցիսկոս պապը վիրահատական միջամտության կենթարկվի աղիների շրջանում ստենոզի հետ կապված։

Ֆրանցիսկոս պապը 84 տարեկան է։