Նաիրա Վահանի Զոհրաբյան (մայիսի 8, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, 2007 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2019թ-ի հունվարի 18-ից մինչև 2020թ-ի դեկտեմբերի 29-ը եղել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2007թ-ից մինչև 2021 թվականի մայիսի 20-ը եղել է ԲՀԿ անդամ, կուսակցության գլխավոր քարտուղար։