Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն Արցախում կայուն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անհանգստության, անկայունության օջախներ: Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով ու կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Իրավիճակը նաև շատ կայուն չէ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին: Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք:
Ուզում եմ ասել, որ այստեղ ևս, ցավոք, ունենք մշտակա անհանգստության օջախ վերջին երկու ամիսներին ընթացքում»,- ասաց Փաշինյանը։