մ կոկիկ,մաքուր, աննկարագրելի բարի,

յուրահատուկ տղա, կյանքիս ամենաերջանիկ օրը պիտի լիներ այս օրը իմ զինվորս`իմ տղես: Պարտքդ տված պիտի ետ գայիր Բա´յց, կա մի մեծ բայց... ցավոք չարաբաստիկ պատերազմը խլեց քեզ ինձանից, հանեց սիրտս, դրեց սառը հողի մեջ:

Այս կյանքը դու շատ էիր սիրում, ես ` նույնպես: Ինչքան երազանքներ ու նպատակներ ունեինք, կյանքիս իմաստ,տեսնես, երբ է գալու այն օրը, որ քեզ հանդիպեմ ու կյանքս նորից իմաստավորվի: Չէ´, միայն իմ կյանքը չի իմաստը կորցրել, մեր ընտանիքի, մեր ուրախ ու երջանիկ ընտանիքում հիմա քաոս է տիրում: Դատարկ է քո սենյակը , քո աթոռը , տան պատերը ինձ ուտում են, էլ չի լսվում քո ծիծաղը, չեմ լսելու քո անուշ կանչը« մամ ջան, մե´րս....»

 

Ազիզս ո՞վ պիտի քո կացինը սրի(ուսումը) , ո՞վ պիտի տունս լցնի..... ո՞վ : Ո՞վ պիտի հորդ հետ թիկունք լինի, քույրերիդ

խորհրդատու, ամուր սյուն:

Խի՞ պիտի կիսատ մնար կյանքդ, սիրուց այրվող սիրտդ...

Ո՞վ զրկեց մեզ այդ ամենից:

Ո՞ նց են ապրում այդ մարդիկ արևի տակ, ո՞նց իրենց խիղճը իրենց չի տանջում: Չէ՜,ինչ խիղճ, անաստված

մարդիկ չգիտեն դա ինչ է:

Գիտես Ազիզս,հիմա ես քեզ երանի եմ տալիս, որ չես տեսնում այս անարդարություններն ու դավաճանությունները, որ դու հաղթնակած, քո զորեղ կռիվը տված, պատմության մեջ անունդ մեծ տառերով ԱԶԻԶ ՋԱՆ գրված, կարճ բայց իմաստավոր կյանք ապրեցիր ու հաղթանակած գնացիր, գնացիր փառքով իմ հրետանավոր , դարեր շարունակ հնչելու է քո անունը. ԱԶԻԶ Սամվելի Աղաջանյան, իմ անպարտ հերոս, իմ մինուճար , յուրահատուկ, յուրօրինակ Ազիզ բալա