Օգտատեր Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով. «44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և գերեվարված Նարեկ Ամիրջանյանի վերադարձին պես, Զորիկ Հանիսյանի և Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ գտնվեցին բարերարներ և Նարեկի համար ստեղծեցին այս հրաշք բիզնես պրոյեկտը։ 

Նարեկը Տավուշի Մարզի Այրում քաղաքից է։ Շնորհակալություն բոլոր բարերարներին, իսկ Նարեկին մաղթենք մեծ հաջողություններ։ Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, կա տրամաբանություն, որ գերևարվածները հերոս չեն կարող համարվել, որին մասամբ ես էլ եմ համաձայն, բայց կոնկրետ Նարեկը պարզապես գերևարված չի եղել, նա վիրավորվել է, որից հետո նա ողջ մնալով հայտնվել է գերիի կարգավիճակում։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։