Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Մեր մարզիկներից մեդալակիր են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, «Սևան մարզական միության» սան, 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և Վլադիիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան, 75 կգ քաշային Համլետ Ադամյանը: Նրանք մեդալները կստանան եզրափակիչ մարտերից հետո, որոնք կկայանան հուլիսի 11-ին: