Արմինե Գրիգորյանը գրել է. Թաթ, 27֊ամյակդ կպատկերացնեյի ամեն ձև, սակայն ո՛չ պանթեոնում, ու ո՛չ ծնկած շիրիմիդ առջև((Թաթ, միշտ ասել եմ ու կասեմ ,որ Քո բացակայության միակ մխիթարանքն այն է, որ ինչ֊որ մի հրաշք օր Քո նման մեկը կծնվի երևի, քանի որ Քո հետ մահ չկար,իսկ առանց Քեզ կյանք չկա։

Ցանկանում եմ քերել Քո մասին ցա վը սրտիցս՝ հոգի և սիրտ տամ, որ ապրեցնեմ Քեզ, սակայն պարզվեց` ամենախորքերում է: Էդպես էլ նրան չհասա(( Ներիր: Չգիտեմ էլ ինչու: Գուցե տողերի համար այս, որ մաղթանքներիս փոխարեն են,որ ոչ ոքի պետք չեն, սակայն գրում եմ,որ Քեզ ապրեցնեմ հավերժ՝ փառքի մեջ… Տողերի համար այս, որ նվերներիս փոխարեն են,որ այդպես էլ չես կարդա, Քո մասին են Թաթ:

 

Ների´ր: Մենք գտնում ենք մխիթարություններ, սփոփանք, մենք գտնում ենք արդարացումներ, մենք ինքներս մեզ խաբում ենք, բայց ամենակարևորը՝ Քեզ հետ բերելու ճանապարհները մենք այդպես էլ չենք գտնում: Մենք կարոտում ենք Քեզ… Իմ կյանքի բառարանի մեջ կարոտի հոմանիշը դա հպարտությունն է՝ Քո հերոսական կերպարանքով… Իմ հպարտությու՛ն, Ծնունդդ շնորհավոր Հերոս, Հետախ ույզ, Հրամանատար…