Ծանոթացեք մեր հերոս, երկվորյակ եղբայրների՝ Զավենի ու Արմենի հետ: Պատմությունը պատմում է Արմենը , ով հրաշքով ողջ է։ Անկարելի է չհուզվել։
Իմ կյանքի ողբերկական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9ի կեսօրին։Ես և զույգ եղբայր Զավենս,մեր դասակի 17 զինծառայող ընկերներս, մարտական մեքենայով տեղափոխվում էինք Ջաբրայիլ՝ մեր մարտական հրամանը կատարելու։
Զավենս միշտ մեր մարտական ոգին բարձր էր պահում ու հումորներ անում։ Հրետանու պայթուների ձայները լսելիս Զավենս անմիջապես նայեց մեզ ու բարձր ձայնով երգեց<< պատերազմ ենք գնում բարով գնացեք>> , բոլորս ձայնակցեցինք եղբորս և աթսի ձայնը այդ պահին մեր երգը ընդհատեց: Հաշված վարկյանների ընթացքում խոցեց,պայթեցրեց մեր մեքենան, հավերժ կտրելով մեր ձայները։Պայթունը ու բոցը ինձ դուրս շպրտեց մեքենաից։
Օգնություն կանչող եղբորս ձայնից ես փորձեցի ոտքի կանգնել , բայց փշրված վոտքս ինձ դավաճանեց։ Եղբայրս և զինակից ընկերներս աչքիս առաջ այրվում էին, և ես տեսնելով այդ դաժան տեսարանը հոգով և մարմնով այրվեցի՝ ուշագնաց եղա։ Ուշքի գալով հոսպիտալում բարձր ձայնով եղբորս էի կանչում և ինձ հայտնեցին, որ միյայն ես եմ ողջ մնացել։