Հիմք ընդունելով այն, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է հիվանդացության աճ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներն ըստ անհրաժեշտության անժամանակավրեպ կիրառելու նպատակով Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով:  

Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով: 

Միաժամանակ, կարելի է ներկայացնել նաև այնպիսի սերտիֆիկատ, որի ընդունելի լինելու մասին տրվել է ՀՀ իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: