Հանրաճանաչ հայազգի ջյութակահարը՝ Սերգեյ Խաչատրյան  իր երիտասարդ տարիքում, արդեն տարիներ անընդմեջ վայելում է աշխարահռչակ ճանաչում և սեր։ նրա տարիների ստեղծագործական աշխատանքի և տաղանդի արժանավույն պատասխանը կայացավ Վիեննայում։ 

Հանճարեղ երաժիշտը շվեյցարական Credit Swiss-ի կողմից կազմակերպված յուրաքանչյուր տարվա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» կոչմանը։ Նրա օգտին են քվեարկել մշակութային մի շարք գործիչներ, որոնց թվում է նաև Լյուցեռնի համաժողովի գործադիր ու գեղարվեստական տնօրեն Միխայիլ Գաֆլիգերը։ 

Մրցանակից  բացի ջյութակահարը ստացել է նաև յոթանասուն հազար շվեյցարական ֆրանկ, որը երաժշտական ոլորտում ամենաթանկ պարգևներից մեկն  է։