Արցախյան պատ երազմում զո հված հերոս Գաբրիել Ավետիսյանի քույրը գրել է. Հերոս Գաբրիել Ավետիսյանը երեկ պիտի զորացրվեր. Երեկ` 10.07.21թվական. լրացավ սպասումներիս երկու տարին, կարոտներով մթնած և լուսացած օրերի վերջին օրն էր, յոթ հարյուր երեսունմեկ օրանոց օրացույցի վերջին օրն էր, որին սպասում էի անհամբեր, յուրաքանչյուր պահ ուզում էի հասնել այդ օրվան, ջնջել և… 

Սպասեցի մինչև երեկո, միգուցե գայիր և միգուցե աչքերս տեսնեին այն, ինչին սպասում եմ արդեն ինը ամիս,կտեսնեին և չէին հավատա, սակայն սիրտս ուրախ կլիներ. մեր տանն էլ բարի գալուստի սեղան կբացվեր ,մենք էլ ամեն ժամ կսպասեինք, թե երբ պետք է Արցախից եկող մեքենան քեզ հասցներ մեզ, սակայն ավաղ… Սպասումներս, հույսերս և հավատս,չեն թողնում հուսալքվեմ, ես դեռ սպասում եմ,սպասում եմ, որ դու գալու ես, զինվորական համազգեստովկանգնելու ես դիմացս և,տեսնելով քեզ, չհավատամ, որ տարիների սպասումս այսօր եզրագծին է հասել։ 

Իմ Զինվոր եղբայր, խոստացել ես դու.
Հաստատ պետք է գաս, Թեկուզ մի քիչ ուշ, Սակայն գիտեմ ԿԳԱՍ։ Զինվորական համազգեստ, շքանշան, հերոսի կոչում, ոչ մի բան չեմ ուզում,միայն.«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳԱՍ»։