Arm fb news ֆեյսբուքյան էջը գրում է. 4 անշարժ գույք, 234 մլն դրամ, 300 հազար դոլար.105 հազար եվրո՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ունեցվածքը.

Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանը 2021 թվականի մայիսի քսանյոթին Կոռու պցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր տարեկան հայտարարագիրը:

 

 

Ըստ դրա՝ Առուշանյանը տարեսկզբում միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է չորս անշարժ գույք Գորիսում, որոնք տարեվերջում պահպանվել են: Մասնավորապես՝ երկու հողամաս, մեկ արտադրական նշանակության շինություն եւ մեկ նոր կառուցված, սակայն դեռ իրավունքի պետական գրանցում չստացած շինություն:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 1930 թվականի «ZIL» բեռնատար, որը տարեվերջում պահպանվել է: 2020-ի սկզբում Առուշանյանը «Գոր Մետալ» ՍՊԸ-ում 62 մլն 822 հազար 800 դրամ հանձնած փոխառություն է ունեցել, որը տարեվերջում արդեն չի եղել:

 

Տարեսկզբում Գորիսի համայնքապետի կանխիկ միջոցները կազմել են 240 միլիոն դրամ, 380 հազար դոլար եւ 112 հազար եվրո, որոնք տարեվերջում նվազել են՝ դառնալով 234 միլիոն դրամ, 300 հազար դոլար եւ 105 հազար եվրո

2020 թվականին Առուշանյանը 85 մլն 387 հազար դրամ շահաբաժին ու 62 մլն 822 հազար 800 դրամ փոխառություն է ստացել «Գոր Մետալ» ՍՊԸ-ից, ինչպես նաեւ 3 միլիոն 252 հազար 204 դրամ աշխատավարձ է ստացել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից:

: