Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Անցած տարի այս օրը մենք Հադրութում էինք, ոնց չէի ուզում, որ լույսը բացվի, ոդովհետև առավոտյան պիտի շարժվեինք հետ Հայաստան, ուզում էի երկար շատ երկար հսկեի քունդ։

 

Իմ թանկ տղաս, չէի ուզում աչքերս փակել , չէր տանում քունս, անվերջ քեզ նայել էի ուզում, ուզում էի էդ պատկերդ հետս տանեի, հայացքդ պահեի ու փայփայեի մի քանի ամիս մինչև դու կգայիր Միխս։ Ականջումս բառերդ է զնգում «մերս բան չմնաց, օրերը նենց են թռնում, ինչպես երեկ եմ եկել, պոստերում ավելի շուտ է անցնում օրը», և մերդ հավերժ սպասող մնաց քո մի բառին, քո մի ձայնին։ Երանի էդպես էլ լույսը չբացվեր, ու ես վերջին անգամ քեզ չգրկեի, ես վերջին անգամ քեզ չպաչեի…

 

Ձայնդ ու հոտդ, ախ ոնց կարոտ մնացի բալես, ախ էս ինչ անտանելի ցավ է, չդիմանալու կարոտ որդիս, Միխս 12.07.2020 թ. 08։57 րոպե, վերջին գրկախառնությունը, վերջին համատեղ նկարը, ես չեմ համակերպվում… Սպասում եմ մեր հանդիպմանը Միխս։