«Առաջին անգամ էի նման փոփոխություն անում։ Տրամադրությունս էր այդպիսին։ Հոգնել էի նույն երանգի վարսերից՝ մոտ 10 տարի է՝ բլոնդ է։ Ճիշտ է, դա իմ գույնն է, կարծես, հենց այդպես ծնված լինեմ, բայց փոփոխություն էի ուզում։ Այնպիսի փոփոխություն պետք է անեի, որ մազերս տրավմայի չենթարկեի ու հետո հեշտ վերադառնայի իմ երանգին։ 

Առանց հստակ որոշման մտա վարսավիրանոց, տեսա՝ վարսավիրս այս երանգի Tshirt-ով է, ասացի՝ կարո՞ղ ես մազերս շապիկիդ գույն ներկել։ Մտածեց՝ կատակում եմ, ավելի ուշ հասկացավ, որ լուրջ եմ։ Առաջարկեց գունային մասկա դնել, քանի որ հնարավոր է՝ ինձ դուր չգա։ Համաձայնեցի, մեկ շաբաթից գնացի ու ասացի, որ ներկի։ Կարծում եմ՝ ամբողջ ամառ այս երանգով կմնամ»,– հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Դիանան։