«Իրավունք» թերթը գրում է. «Անցել է շուրջ 1 ամիս և 16 օր, երբ բացահայտվեց Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին: Սակայն առ այսօր մեղադրյալներ չկան, իսկ հարուցված քրեական գործով քննությունն ընթանում է:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են բավականին մեծ թվով մարդիկ, որոնց շարքում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չկա: Իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում են հարցաքննություններ այն ծնողների հետ, որոնց զավակների դիերն ու մասունքները գտնվում էին պարկերի մեջ: Իսկ թե արդյոք կհաջողվի իշխանությանն այս գործը կոծկել, ցույց կտա ժամանակը»: :
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում