41-ամյա կինը , որին գտել են այգում կախված, ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ մեկ տղա, մեկ աղջիկ: Վերջինս իր շրջապատում շատ հարգված կին էր ու աշխատում էր որպես կոսմետոլոգ: Վերջինիս որդին 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է եղել:Իրենց զինվորը ողջ-առողջ վերադարձել է տուն:
Ավելին, կինը օրերս մեկ բարոյախրատական գրառում է կատարել իր սոցիալական ցանցերից մեկի էջում. «Միայն Աստված է անսխալական, իսկ մենք՝ բոլորս էլ մահկանացուներ ենք: Մի՞թե մեր ազգի մեջ արժանի զավակներ չկան, կամ մի՞թե բոլոր թեկնածուներն են խեղկատակ: Հավատացեք, դա մեզ պատիվ չի բերում, չեմ խոսում ազգի մասին, այլ մեր անհատականության:
Հուսով եմ, որ խնդրանքս կդառնա ձեր մտորման նյութ և կփոխի ձեր վերաբերմունքը, թե՝ ղեկավարների թե՝ երեկվա մեր նոր պարեկային ծառայողների և առհասարակ մեկս մյուսի հանդեպ»:
Հիշեցնենք, որ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված կնոջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորւթյամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ։
Ավելի ուշ իրավապահները պարզել են դիակի ինքնությունը։
Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ․ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հաշվի առնելով ընտանիքի ողբերգությունը այլ մանրամասներ չենք հրապարակում: