Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին հայտնում են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտորնից։

Երևան քաղաքում՝
Հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 22-24-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։