Թերեզա Աuատրյանը գրում է. Տիգրան Արզաքանցյանին ու նրա մորը` տիկ. Վարսիկին ճանաչում եմ շատ վաղnւց. Արզաքանցյանն այդ ժամանակ պատգամավոր էր, իսկ ես ԱԺ֊ում հավատարմագրված լրագրnղ, չերկարաբանեմ. Նա աշխատասեր, բանիմաց, կրթված, ծնողասեր և հայրենաuեր մարդ է.

 

Աչքի լույսի պես` պահում, սիրում և գնահատում է իր մայրիկին. Ոչ մի բան չի խնայել անհայր մնացած` եղբոր երեխաների և այրիացած հարuի համար. Տիգրան Արզաքանցյանը դեռևս 9֊ՐԴ դասարան էր, երբ որոշեց ունենալ կարի արտադրամաս և ունեցավ, որն էլ տարիներ շարունակ գործեց.

Չեմ ուզում թվարկել նրա բոլոր արժանիքները, գիտեմ ձեզ, կմտածեք մտերիմ ենք, բայց ոչ։ Ես անթույլատրելի և անքաղաքավարի եմ համարում մարդկանց այն վերաբերմունքը, ովքեր ծաղրում են նրա խոսքն ու արարքները։ Մարդը, գուցե և լավ չի խոսում հայերն կամ նախադասությունը ճիշտ չի կազմում, սակայն շատերից լավ զավակ է, հրաշալի ամուսին, արտակարգ ծնող, հոգատար ու սրտացավ:

 

ՀՀ քաղաքացի, բարեխիղճ գործարար և ամենակարևորը` Աստված նրան շատ է սիրում. Նա ունի օրհնություն և խիղճ։ Նա չի չարացել, չի մեծամտացել, չի կործանել որևէ մեկին, հարստանալու համար մարդ չի սպանել, կամ ի՞նչոր մեկի տակ փորել.

 

Սթափվեք, հազար խնդիր ունենք, միլիոն անելիք. Պարտված երկիր ենք, թեև դրա համար, գուցեև հասարակ մա հկանացուներս մեղավոր չենք, բայց այդ պարտված երկիրը մերն է։
Կարևորը տարբերեք երկրորդականից. Մեր երկրին շատ է անհրաժեշտ Տիգրանի նմանները