ՀՀ ոստիկանությունն ու պարեկային ծառայությունն այսօր ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևանում և հանրապետության տարածքում:
Ստուգվում են ավտոմեքենաները, վարորդների սթափությունը, գործողությունները աշխատանքային են, կրում են նաև կանխարգելիչ բնույթ։
Համացանցում տարածվող տեղեկությունները, թե Հայաստան է ներթափանցել դիվերսիոն խումբ, իրականությանը չեն համապատասխանում։
Ոստիկանների գործողությունների հետևանքով Երևանում խցանումներ են առաջացել։