Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական զինվորականները հիմնականում կրակում են ինքնաձիգով ու գնդացիրներով։
Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների մի քանի դիրքերի ուղղությամբ կրակոցները շարունակվում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Շղթայական կրակոցները շարունակվում է։ Հիմնականում կրակում են ավտոմատներով ու գնդացիրներով»,- ասաց նա։
Ավետյանի խոսքով` թշնամին նոր պատերազմ է հրահրում։
«Ալիևի հայտարարությունից երևում է, որ իրենք տարածքների կռիվ են անում, դեռ տարածքների պահանջ ունեն, և սա տանում է նրան, որ պատերազմ հրահրեն։ Եթե մեկ ուղղությամբ լինի, կմտածենք` կոնկրետ դիրքում է խնդիր առաջացել, բայց կրակոցները տարբեր ուղղություններով են»,- նշեց Ավետյանը։