Դերասան Տիգրան Մնացականյանի որդին՝ Ռոբերտը, զորակոչվեց բանակ: Դերասանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է որդուն ճանապարհում:
Ուշագրավն այն է, որ օրեր առաջ Տիգրան Մնացականյանի 2-րդ կինը՝ Մարիամ Հովհաննիսյանը, սոցցանցի իր էջում հրապարակել էր Ռոբերտի՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելո ծանուցման լուսանկարն ու նշել, որ Ռոբերտն արդեն այդքան մեծ է, և այնպիսի ծնողական ջերմությամբ էր դա գրել՝ կարծես թե մոռանալով, որ իր և Ռոբերտի տարիքային տարբերությունը շատ մեծ չէ:
Հիշեցնենք, որ Մարիամ Հովհաննիսյանը Տիգրան Մնացականյանի 2-րդ կինն է և նրանից փոքր է 21 տարով: Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017թ-ին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ Տիգրանը հայտարարեց, որ ինքն ու կինը՝ Լիանան, ամուսնալուծվել են և ինքը պատրաստվում է ամուսնանալ իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ։
Գրել է Starnews-ը