Article image
Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են. վիճակը ծանր կայուն է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: 

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի խոսքով՝ զինծառայողն առավոտյան տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: